Երգչուհիներ Արմինկան ու Շպռոտը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն հանդիսատեսի դատին։

Այս մասին Շպռոտը տեղեկացրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում:

«Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն։ Շուտով՝ նոր տեսահոլովակ»,- գրել է նա։

Շպռոտն ու Արմինկան արդեն մի քանի տարի բնակվում են ԱՄՆ-ում: