Պլաստիկ վիրաբույժ, Women’s Club-ի մասնակից Սիրուն Մինասն ամիսներ առաջ մայր է դարձել։ Նրա որդին օրերս 40 օրական է դարձել, ինչի առիթով նրանք օրհնություն են ստացել եկեղեցում։
Արարողության կադրերը Սիրունը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Զույգն արարողության համար նախընտրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ «Շնորհավոր 40 օրականդ, հրաշք ջան։ Աստծով մեծանաս, օրհնված լինես միշտ, առողջ ու երջանիկ լինես, արեւս»,- մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիրունը կրում էր բալագույն հանդերձանք։ Նա հավաքել էր գեղեցիկ գանգուրները, մեղմ շպարով էր։ Իսկ հատուկ հավելվածի օգնությամբ դեմքին ավելացրել էր պեպեններ, ինչի մասին հիշատակել էր հրապարակմանը կից գրառման մեջ․ «Եթե պեպեններ ունենայի»։ Հետեւորդները բազմաիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ աղջիկ», «Որքան գեղեցիկ ես», «Պեպենները չէին խանգարի, որ դու նույն գեղեցկուհին լինես»։