Ամերիկացի սուպերմոդել, հեռուստատեսային ռեալիթի շոուի մասնակից Քենդալ Ջենները նկարահանվել է կիսամերկ՝ ֆրանսիական Chanel նորաձևության տան գովազդային արշավի համար: Սև ու սպիտակ լուսանկարը, որում Քենդալը պատկերված է ներքնազգեստով, թափանցիկ զուգագուլպաներով և Chanel ապրանքանիշի աքսեսուարներով, հրապարակվել է աստղի ինստագրամյան էջում:

Նշվում է, որ լուսանկարները կտպագրվեն Chaos SixtyNine պաստառների բացառիկ համարում:

Նկարահանումներն իրականացրել են նորաձևության հայտնի լուսանկարիչներ Լուիջին և Յանգոն: