Առողջ և ամուր հարաբերությունների գաղտնիքը միշտ է եղել է հաղորդակցումը: Խոսակցության և հաղորդակցության համար շատ բաներ կան, բայց այս 9-ը այն հիմնական թեմաներն են, որոնց մասին պետք է խոսել կողակցի հետ:
Ընդհանուր ապագան, ամուսնության նպատակաները և դրա հերթական փուլերը
Ձեր ցանկություններն ու պահանջները: Ի՞նչ եք սպասում ամուսնուց և ի՞նչ եք պատրաստվում տալ նրան:
Ֆինանսական հարցրեր
Ձեր կարծիքը. դուք պետք է կարողանաք Ձեր տեսակետը հայտնել ամուսնուն կամ կնոջը
Ամուսնության մեջ մտերմության մասին. Ձեզ ի՞նչն է դուր գալիս, ի՞նչը դուր չի գալիս: Ինչպես եք պատկերացնում անձնական կյանքը, Ձեր ինտիմ հարաբերությունները և ընտանեկան կյանքը:
Ամուսինների միջև եղած տարաձայնությունները բնական երևույթ են: Տարբերություններն ու տարաձայնություները նորմալ և բնական երևույթներ են:
Պետք է խոսեք այն մարդկանց մասին, ովքեր Ձեզ չեն սիրում, կամ լավ չեն վերաբերվում:
Անձնական զարգացումներն ու կարիերայի վերելք: Ամուսնանալուց հետո մարդիկ չպետք է կորցնեն իրենց հետաքրքրություններն ու զբաղմունքները: Խոսեք դրա մասին, սատարեք միմյանց:
Խնդիրներ: Ամուսինները պետք է կիսվեն իրենց խնդիրներով, որոնց առկա են: Դրանք կարող են լինել անձնային և ամուսնական խնդիրներ: Ամուսինները պետք է լավագույն ընկերներ լինեն:
Իդեալական ամուսնություններ չեն լինում: Ցանկացած հարաբերություն ջանք և եռանդ է պահանջում, սակայն այդ ճիշտ մարդու հետ ոչինչ դժվար չի լինի: Կարևորն այն է, որ միշտ հաղորդակցվեք, չթաքցնեք խնդիրը, հարգեք միմյանց և փորձեք երջանկացնեք Ձեր երկրորդ կեսին:
Աղբյուրը՝ Blognews.am