Շատ ու շատ աղջիկներ ընտրում են տղամարդու հետ հաղորդակցման ոչ ստանդարտ ձև` համակեցություն՝ առանց սեքսի: Իսկ ո՞ւմ է պետք «պատրանքային հարաբերությունը»: Սովորաբար այսպիսի հարաբերությունները կառոցվում են այն դեպքում, երբ զուգընկերներից մեկը սիրահարված է, իսկ մյուսը նրան ընկալում է պարզապես որպես «ընկեր»։ Սերը կա, բայց այն ոչ մի կերպ չի վերածվում «ցանկությայն»։ Այնուամենայնիվ, ի՞նչ է «պատրանքային հարաբերությունը»: Ինչպե՞ս պետք է տարբերակել պատրանքային և իրական հարաբերությունները: Հաճախ կարելի է լսել՝ «Նա քեզ չի սիրում: Դադարեցրու։ Բացիր աչքերդ։ Շուրջը շատ տղամարդիկ կան» և այլն: Բայց արդյո՞ք սա ձեզ համար որևէ բան է նշանակում: Ինչ-որ բան փոխո՞ւմ են այս հորդորները: Ի վերջո, լինելով «պատրանքների» մեջ, դուք լիովին կորցնում եք իրականությունն ընկալելու ունակությունը: Ամեն դեպքում, հիշեք, որ սիրահարները կապված են սեռական հարաբերություններով: Նրանք, որպես կանոն, միմյանց նկատմամբ սեփականության զգացում են ունենում: Իսկ նրանց, ովքեր «ընկերներ են», սիրուց բացի՝ ոչինչ կապում: Նրանք ամեն ինչի մեջ ունեն սիմետրիա և ազատություն: Բայց եթե զույգի մեջ մեկը սիրում է, իսկ մյուսը` «ընկեր» է, ապա դա հարաբերությունների շահագործում է: