Հայտնի կատարող եւ դերասանուհի Մայլի Սայրուսը ընդամենը 27 տարեկան է, բայց նա հասցրել է շատ բան տեսնել կյանքում: Ամուսնալուծությունը եւ վերջին անհաջող սիրավեպը նրան թողել են խառը զգացմունքների մեջ: Նա երկրպագուներին խոստովանել է, որ սեքսն իրեն ձանձրալի է թվում, գրում է Metro-ի բրիտանական տարբերակը։
Դրա մեղավորը դարձել է ավստրալացի երաժիշտ եւ հայտնի երգիչ Քոդի Սիմփսոնը։ Զույգը միասին է եղել մի քանի ամիս, բայց արդյունքում, այնուամենայնիվ, բաժանվել են: Այդ ժամանակից ի վեր սեքսը այլեւս չի գրավում Մայլիին, ինչպես նաեւ ամուսնության եւ երեխաների մասին խոսակցությունները: Նրան զայրացնում է, որ բոլորին հետաքրքրում է, թե երբ է նա խելքի գալու։
«Որքան տղամարդ է անընդհատ հարցնում, թե երբ են ամուսնանալու ու երեխաներ ունենալու», - նկատել է նա։ «Չեմ կարծում, որ նրանք այնքան ճնշում են զգում, որքան կանայք»:
Սայրուսի առաջին լուրջ հարաբերությունները եղել են ապագա ամուսնու՝ ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթի, հայտնի Քրիս Հեմսվորթի եղբոր հետ։ Նրանք հարաբերություններ են ունեցել, երբ երգչուհին 16 տարեկան էր, բազմիցս երջանկություն են փնտրել, ընդ որում, Մայլիի համար դա ոչ միայն տղամարդկանց հետ սիրավեպեր էին, այլեւ փորձեր՝ կանանց հետ: