Մոդել Իրլանդիա Բոլդուինը, ով ժամանակին շատակեր է եղել եւ այդ մասին կիսվել է սոցցանցերում, երկար տարիներ տառապել է անորեքսիայով: Նա խոստովանել է, որ իր ուտելու վերաբերյալ  օգտատերերի վատ մեկնաբանություների պատճառով հրաժարվել է ուտելիքից, սկսել հաբեր օգտագործել, և վազել այնքան, մինչեւ որ ուժասպառ լինի, ինչն էլ հանգեցրել է անորեքսիայի:  

 

Հիվանդությունը հաղթահարելուց հետո Բալդուինը այժմ  նորմալ կյանք է վարում եւ այդ ամենի մասին անցյալով է խոսում:

Նա խոստովանում է, որ իրենից  բավականին ժամանակ է պահանջվել ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին, որ կա:

«Սիրեք ինքներդ ձեզ, դուք հիասքանչ եք, կյանքը բավականին կարճ է»- ասում է նա։