The Daily Mail-ի տեղեկությամբ` ոստիկանները գողության կասկածանքով ձերբակալել են Եղիսաբեթ Երկրորդի ծառայողներից մեկին, որը 37 տարեկան է։
Հրապարակման համաձայն՝ թագուհու նստավայրի աշխատողները կապ են հաստատել ոստիկանության հետ այն բանից հետո, երբ հայտնաբերել են, որ Բուքինգհեմյան պալատից մի քանի իր է անհետացել, այդ թվում` փորագրություններով բաժակ և արքայազն Հարրիի խորհրդանշանով լուսանկարչական շրջանակներ:
Անհետացել էր նաև թագավորական արքունիքի ղեկավարի Bani Cavalier շքանշանը, որն ավելի ուշ eBay աճուրդում վաճառքի էր դրվել 350 ֆունտ սթեռլինգով:
Գործի քննությունը շարունակվում է: