Չինաստանում զբոսնող տղամարդու գլխին կատու է ընկել, որից հետ տղամարդը կորցրել է գիտակցությունն ու ստացել լուրջ վնասվածքներ: Տեսախցիկների նկարահանած կադրերը տարածել է Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել չինական Խարբին քաղաքում այն պահին, երբ թոշակառու Գաո Ռենգուն շան հետ միասին զբոսնում էր քաղաքում:

Տղամարդը 23 օր բուժում է անցել հիվանդանոցում և մինչ օրս շարունակում է վերականգնողական թերապիան: