Աղավնին բույն է դրել Դուբայի արքայազն շեյխ Համդան բեն Մոհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի թանկարժեք ամենագնացի' Mercedes-AMG G 63–ի վրա: Տեղեկությունը հայտնում է Luxury Launches-ը։
Ըստ կայքի' բնության նկատմամբ մեծ սեր տածող թագաժառանգը նկատել է, որ աղավնին բույն է հյուսել տևական ժամանակ ստվերում կայանված իր մեքենայի դիմապակու ստորին հատվածում։ Ի զարմանս շատերի' Համդանը չի քանդել բույնը, փոխարենը կարգադրել է իր աշխատողներին, որ ոչ միայն մեքենային չմոտենան, այլև հեռու մնան այդ տարածքից։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են նախազգուշացնող ժապավեններ կապել մեքենայի 4 կողմը: