«Մոսկվա 24» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Միխայիլ Եֆրեմովի՝ Բոտկինի հիվանդանոցում գտնվելու վերաբերյալ:
Կադրերում երևում է, թե ինչպես է բուժքույրը հիվանդանոցի միջանցքով անվասայլակով տեղափոխում դերասանին։
Հիշեցնենք, որ Եֆրեմովը հիվանդանոց է տեղափոխվել երեքշաբթի օրը, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում: Դերասանի փաստաբան Էլման Փաշաևն ասել է, որ իր պաշտպանյալը կաթված է ունեցել և գտնվում է միջին ծանրության վիճակում: Փաստաբանի խոսքով ՝ Եֆրեմովի հիվանդանոցից դուրս գրման հարցը դեռևս չի քննարկվել: