Բալին՝ Մալայան արշիպելագի ամենագեղեցիկ կղզիներից մեկը, գտնվում է Ինդոնեզիայի համանուն նահանգի կազմում։ Բալիի ափերը ողողում են Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, Բալի ծովը։ Կղզու չքնաղ բնությունը երբեք անտարբեր չի թողնում զբոսաշրջային ոլորտի մասնագետներին ու զբոսաշրջիկներին։ Այստեղ բնության ցանկացած երևույթ դրսևորվում է անպատմելի իր ողջ հմայքով ու գույներով։ Առաջարկում ենք ստորև դիտել Բալիի աննկարագրելի մայրամուտների մի քանի կադրեր։