Առաջարկում ենք դիտել Եվրոպայի «ամենամանրիկ» երկրների տասնյակը, որտեղ կարելի է ոչ պակաս հաճելի ժամանակ անցկացնել, քան մյուս բազմամիլիոնանոց բնակչությամբ տերություններում։ Դեռ ոչ ոք չգիտի՝ երբ կավարտվի համաճարակը, և կվերագործարկվի ավիահաղորդակցությունը, բայց կարելի է նախապես ծանոթանալ Եվրոպայի հրաշալիքներին և ընտրել հանգստի համար ամենահարմար ուղղությունը։ Եվրոպայի ամենափոքր երկիրը Վատիկանն է՝ իր 0, 44 քառ․կմ մակերեսով։ Վատիկանին հաջորդում են Մոնակոն, Դան Մարինոն, Լիխտենշտեյնը, Մալթան, Անդորան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Կոսովոն և Չերնոգորիան։