Դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը մեղադրվում է մահվան ելքով վթարի գործով, հոսպիտալացվել է հենց դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է «RBK»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Եֆրեմովի ինքնազգացողությունը վատացել էր դատարանի շենքի մոտ։ Համացանցում հրապարակված հոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես են արտիստին մեքենայից դատարան տանում կարգադրիչները, նա քարշ էր տալիս աջ ոտքը։ Նույն ժամանակ դերասան Նիկիտա Ջիգուրդան ամբոխի մեջ խոսում էր նրա անմեղության մասին. «Մեր Միշան մեղավոր չէ, նա ղեկին չի եղել»։