1. Տղամարդը քեզ տեսել է քո տրամադրության բոլոր դրսեւորումները, բնավորությունը, արտաքինը, բայց նրա զգացմունքները չեն սառել: Նշանակում է՝ նա քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին կաս, իսկ դա նշանակում է, որ պատրաստ է քեզ ապրել մեկ հարկի տակ:

2. Դուք միասին չեք ձանձրանում: Բազմաթիվ զույգեր միասին են մշտական համատեղ զվարճանքների հաշվին, իսկ բնակարանում առանձնանալով՝ հասկանում են, որ խոսելու բան չունեն: Եթե ձեր պարագայում այդպես չէ, համարձակ կերպով միասին ապրեք:

3. Դու գիտես քո տղամարդու բոլոր թերությունները, բայց պատրաստ ես խելամտորեն անտեսել դրանք: Միասին կարող եք ապրել միայն այն ժամանակ, երբ սիրելիին ընդունում եք այնպիսին, ինչպիսին կա:

4. Համատեղ ապրելու հեռանկարը ոգեշնչում է քեզ: Ուզում ես հոգ տանել նրա մասին, ռոմանտիկ ընթրիք պատրաստել, ամոթալի ոչինչ չես տեսնում հերթով բնակարանը մաքրելու եւ սպասքը լվանալու մեջ, կարեւորը միմյանց օգնելն է:

5. Դուք բազմիցս քննարկել եք միասին ապրելու հեռանկարը եւ որոշել, թե ով պետք է ճաշ պատրաստի, իսկ ով՝ աղբը թափի: Եթե այդ մասին դեռ չեք զրուցել, անպայման արեք դա: Եթե նույնիսկ կատակով փորձեք քննարկել համատեղ կյանքի պայմանները, անմիջապես կհասկանաս, արդյո՞ք համընկնում են համատեղ կյանքի մասին ձեր պատկերացումները:

6. Դուք արդեն քննարկել եք ֆինանսական հարցերը. ով պետք է գումար վաստակի, ով վճարի բնակարանի համար, յուրաքանչյուրը որքան պետք է տրամադրի ընդհանուր բյուջեին եւ այլն: Եթե արդեն քննարկել եք այդ հարցերն ու համաձայնության եկել, նշանակում է՝ ամեն ինչ շատ լուրջ է ու երկարաժամկետ:

7. Սիրելիդ առաջարկել է միասին ապրել, իսկ դու, առանց մտածելու, անկեղծորեն համաձայնել ես: Դա պատրաստ լինելու ամենավստահելի նշանն է: Կարծես ամբողջ սրտով դա ես ուզում, իսկ ուղեղդ ի վիճակի չէ վերահսկել զգացմունքներդ: Հրաշալի է, ուրեմն միասին ապրեք: