McMaster համալսարանի և Օնտարիո թագավորական թանգարանի կանադացի գիտնականները չարորակ ուռուցք են հայտնաբերել դինոզավրի ոսկորում, որն ապրել է 76 միլիոն տարի առաջ: Հետազոտությունը հրապարակել է Lancet Oncology գիտական ամսագիրը:
Նշվում է, որ ոսկորների անսովոր աճն ու վնասվածքները, որոնք հայտնաբերվել էին 1989 թվականին, սխալմամբ համարվել էին կոտրվածքի հետևանք: Այնուամենայնիվ, իրականացված մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ ցենտրոզավրը տառապել է օստեոսարկոմայից՝ ոսկրային քաղցկեղից:
«Մենք առաջին անգամ տեսնում ենք ոսկորների քաղցկեղի հստակ նշաններ եղջյուրավոր դինոզավրի մոտ, որն ապրել է 76 միլիոն տարի առաջ: Դա շատ զարմանալի է»,- ասել է գիտնական Մարկ Քրոութերը:
Ներկա Հիվանդություններն անմիջականորեն կապված են անցյալի հիվանդությունների հետ, որոնց էվոլյուցիան անհրաժեշտ է ուսումնասիրել, նշում են հետազոտողները: