Facebook-ն իր աշխատակիցներին համաճարակի պատճառով թույլատրել է մինչև 2021թ-ի հուլիսը աշխատել հեռահար: Այս մասին հաղորդում է CNN -ը:
«Հիմք ընդունելով պետական առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները՝ ընկերությունում խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիս»,-հաղորդել է Facebook-ի ներկայացուցչուհի Նեկա Նորվիլը:
Նորվիլը հավելել է, որ ընկերությունը աշխատակիցներին 1000-ական դոլար է տրամադրել տան պայմաններում աշխատելիս անհրաժեշտ տեխնիկայի համար: Այդպիսի որոշումներ ավելի վաղ կայացրել էին Google-ը և Twitter-ը: