Ամերիկացի հայտնի երգչուհու Մրայա Քերիի քույրը՝ Էլիսոնը, մոր դեմ դատական հայց է ներկայացրել այն պատճառով, որ վերջինս իրեն աղանդ է ուղարկել, ուր նրան բռնաբերել են, հայտնում է REN TV-ին։

Օպերային նախկին երգչուհի Պատրիսիա Հիկիի եւ Ալֆրեդ ռոյ Քերիի ընտանիքում երեք երեխա է մեծացել։ Մրայան կրտսերն է։ Ծնողները բաժանվել են, իսկ երեխաները շարունակել են ապրել մոր հետ։

Սակայն 57-ամյա Էլիսոն Քերին, որը հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունի եւ դեպրեսիա, իր մանկությունը դաժան է եղել։ Նրա խոսքով՝ երբ ինքն ընդամենը 10 տարեկան է եղել, մայրն իրեն ստիպել է մասնակցել սատանիստական ծեսերի, ուր նրա հետ սեռական կոնտակտ են ունեցել անծանոթները։ Էլիսոնը նշում է, որ այդ ծեսերի ընթացքում ինքը ստիպված է եղել տեսնել, թե ինչպես են բռնաբարում այլ երեխաների։

Брат Мэрайи Кери рассказал нелицеприятные подробности из ее жизни ...

Հայտնի երգչուհու քույրը պնդում է, որ մայրը ոչ միայն իրեն, այլեւ մյուս երեխաների է ստիպել սեռական ծեսերի մասնակցել։

Փորձելով ջնջել սարսափելի հիշողությունները՝ Քերիի քույրը չարաշահել է ինչպես օրինական, այնպես էլ արգելված հաբեր։ Նա մոր դեմ դատական հայց է ներկայացրել ու պահանջել բարոյական վնասը փոխհատուցել գումարով։