Ամերիկյան Facebook կորպորացիան հայտարարել է ամբողջ աշխարհում Instagram Reels հարթակի գործարկման մասին, որը կհանդիսանա չինական TikTok հավելվածի մրցակիցը։
«Այսօր մենք ներկայացնում ենք Instagram Reels-ը, որը թույլ կտա կարճ, զվարճալի տեսանյութեր ստեղծել և դիտել»,-ասվում է ընկերության կողմից հրապարակված հայտարարությունում։
15 վայրկյան տևողությամբ տեսանյութ նկարահանելու համար պարզապես պետք է միացնել տեսախցիկը Instagram-ի բջջային հավելվածում և ընտրել համապատասխան գործառույթը, որը նշված է ներքևում առկա վահանակում: Instagram Reels-ի օգտատերը կկարողանա օգտվել վիդեո կատալոգից՝ տեսանյութի խմբագրման տարբեր գործիքներից և թրեքերի ցուցակից:
Ըստ NBC-ի՝ այն ներկա պահին հասանելի է աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։