Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վաճառքի է հանել իր ավազանը՝ վճարելու համար տուգանքները։ Այդ մասին նա գրել է Instgram-ի իր էջում։
«Միայն իմ անվանական սառցե ավազանի վաճառքը կփրկի այդ անհույս իրավիճակը։ Իսկ ստացված միջոցները կուղղեն տուգանքների վճարմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ մի «բարի մարդ» արդեն իսկ որոշել է փոխարենը նրան անվանական փայտե ավազան նվիրել։
Հունիսի վերջին բալետի պարուհին Դիվեեւսկի վանք է գնացել, որը կարանատինի մեջ էր կորոնավիրուսի հետեւանքով։ Նրա նկատմամբ վարչական տուգանքներ են կիրառվել 20 եւ 40 հազար ռուբլու չափով։