Թուրքական Snob Magazin պարբերականը հրապարակել է ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը Չեշմե հանգստավայրում։
Ավելի վաղ Կիրիլյուկն Insatgram-ում հայտնել էր, որ Մոմո լողափին դարձել է անվտանգության աշխատակիցների զոհը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չորս աղջիկ է ծեծի ենթարկվել։ Լողափի ադմինիստրատորները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել դրա տարածքից դուրս եւ իր աշխատակիցները դրան առնչություն չունեն։
Կադրերում, որոնք նկարահանվել են տեսահսկող սարքերի կողմից, երեւում է մի քանի հոգու մասնակցությամբ ծեծկռտուքը։ Ընդ որում, հաղորդվում է, որ ուկրաինացի մոդելին կարող էր ծեծի ենթարկել նրա ընկերը։
Կիրիլուկը պարբերականի Instagram-յան էջի մեկնաբանություններում հայտարարել է, որ իր ընկերներն «իրեն երբեք չի ծեծել»։ «Ես հետտրավմատիկ սթրես եմ ապրել այն պատճառով, որ ինձ ծեծի են ենթարկել Մոմոյում։ Սա խենթություն է։ Իմ ընկերը փորձում էր հանգստացնել ինձ»,- պարզաբանել է մոդելը։
Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունից «ՌԻԱ Նովոստսի»-ին հայտնել են, որ լողափը, ուր, ենթադրաբար, ծեծի են ենթարկել Կիրիլյուկին, փակ է 15 օրով։
Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»