Երեկ` օգոստոսի 3-ին, կայացել է դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի նշանադրությունը: Կարանտինով պայմանավորված` զույգը նախընտրել է կազմակերպել բացօթյա արարողություն` ամենամտերիմ մարդկանց ու ընկերների մասնակցությամբ:

Բեն Ավետիսյանն իր Instagram-ում նշանադրության արարողությունից նոր տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Բարով եկար նշանված կյանք: Կարող եք շնորհավորել ընկերներ, կայացավ մեզ համար ամենակարևոր օրերից մեկը: Ուրախ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակաl եմ բոլորիցդ բարի ու լավ մաղթանքների համար»։