Տիմատիի ու Անաստասիա Ռեշետովայի որդու լույս աշխարհ գալուն բեղմնավորման բազմաթիվ փորձեր են նախորդել։ Այդ մասին մոդելը երկրպագուներին հայտնել է Instagram-յան էջում։ 24-ամյա մոդելի խոսքով՝ ինքը երազում էր երեխայի լույս աշխարհ բերելու մասին եւ դեռ մի քանի տարի առաջ պատրաստ էր մայրիկի դերին, սակայն երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ։
Ճակատագրի հեգնանքով՝ ռեփերն ու նրա սիրելին իմացել են, որ ծնողներ են դառնալու, երբ թողել են այդ միտքը։ «Նախ չէր ստացվում, հետո թուլացա, ու երկինքը մեզ որդի նվիրեց»,- անկեղծացել է Ռեշետովան։
Այսօր ինն ամսական Ռատմիրը մեծ հաջողություններ ունի։ Նա արդեն իսկ ոտքի է կանգնում ու փորձում է քայլել։ Միայն թե նրա ծնողների հարաբերություններն անհանգստություն են պատճառում երկրպագուներին։ Նրանց տարաձայնությունների ու սպասվող ամուսնալուծության մասին լուրերը թեժացրեց այն, որ աստղերը հանգսի են մեկնել տարբեր երկրներ, Տիմատին՝ Հունաստան, Ռեշետովան՝ Ֆրանսիա։ Վերջին հրապարակումներից մեկում նա պատմել է «շատ տհաճ իրադարձությունների մասին», որոնք իր հետ տեղի են ունեցել վերջին շրջանում։ Ռեփ կատարողի ընտրյալը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի։