«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր մեքենա է գնել: Ըստ Tuttosport-ի՝ պորտուգալացին 8 միլիոն եվրոյով գնել է Bugatti Centodieci ավտոմեքենա:
Bugatti Centodieci-ն սահմանափակ հավաքածու ավտոմեքենա է: Ֆրանսիական ընկերությունը կթողարկի միայն 10 նման մեքենա, դրանց թողարկումը նվիրված է բրենդի հիմնադրման 110-ամյակին:
Նշվում է, որ Ռոնալդուն այդ ավտոմեքենան ձեռք է բերել Ա սերիայում «Յուվենտուսի» հաղթանակի պատվին, սակայն նա մեքենան կստանա միայն 2021 թվականին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոնալդուն 6 միլիոն եվրոյով զբոսանավ է գնել: