Prada Group-ի ներկայացուցիչները հայտնել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընկերության եկամուտները նվազել են 40 տոկոսով։ Այս տարի ընկերության եկամուտը կազմել է 938 մլն եվրո։ Ծախսերի կրճատման եւ ճգնաժամային վիճակից դուրս գալու նպատակով ապրանքանիշը ստիպված է եղել ամբողջ աշխարհում 70 խանութ փակել, ինչպես նաեւ 32 տոկոսով կրճատել մարկետինգային ծախսերը։
«Ես շատ եմ հպարտանում նվիրվածության ու պատասխանատվության զգացումքով, որը մեր բոլոր աշխատակիցների կողմից դրսեւորվել է այս հանգամանքներում։ 2020թ.-ին առաջին կեսին աճի մեր հետագիծը ժամանակավորախես ընդհատվել է, սակայն համավարակի հետեւանքների նկատմամբ անհրաժեշտ հսկողության դեպքում այն աստիճանաբար կվերականգնվի 2020թ.-ի երկրորդ կեսին»,- նշել է Prada Group-ի գլխավոր տնօրեն Պատրիցիա Բերտելին։