Բլոգեր, «Դոմ 2» իրապատում-շոուի նախկին մասնակից Ալյոնա Վոնոդաեւան որոշել է համալսարան ընդունվել։ Հեռուստահաղորդավարուհին փաստաթղթերը ներկայացրել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան։ Ընտրությունը կանգ է առել ժուռնալիստիկայի ֆակուլտետի վրա, ուր Վոդոնաեւան կթարմացնի գիտելիքները պրոֆեսիոնալ պատրաստության ծրագրով։

Օրերես Վոդոնաեւան հաջողությամբ անցել է հարցազրույցը, այդ պատաճառով համալսարանի դռներն այժմ բաց կլինեն նրա համար։ Ալյոնան ամբողջ տարի մյուս ուսանողների հետ դասախոսությունների ու սեմինարների կմասնակցի։

Վոդոնաեւան ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտել է 2005թ.-ին։ Նա ստացել է Տյումենի պետական համալսարանի դիպլոմը, իսկ 15 տարի անց որոշել է «կրկնել» ժուռնալիստիկայի այբուբենը եւ նոր գիտելիքներ ձեռք բերել արդեն երկրի գլխավոր բուհում։