Ամերիկյան երգչուհի Քեթի Փերին, «Hit» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե ինչ է մտածում Քանյե Ուեսթի մասին, որը որոշել է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, հայտնում է Billboard-ը:
«Կարծում եմ՝ հետ նայելով՝ շատերը կհամաձայնվեն, որ այդ աշխատանքն առավելագույնս հարմար է այս ոլորտում փորձ ունեցող մարդկանց համար: Մենք տեսանք, որ երբ մասնագետներ չունենք, դա կարող է հանգեցնել, մեղմ ասած, վայրի հետևանքների», - մեկնաբանել է Փերին: Երգչուհին շեշտել է, որ ինքը սիրում է ռեփեր Քանյե Ուեսթին և ստեղծագործական առումով նրան համարում է «զարմանալի»: «Կարծում եմ, որ նա, որպես արտիստ, անհավանական նորարար է և հիանալի երաժիշտ: Դա այն է, ինչ ես ամենաշատը սիրում եմ նրա մեջ», - ասել Փերին: