Ուորեն Սթիվ Ջեֆը 2002 թվականից ղեկավարում էր Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի հիմնարարական (ֆունդամենտալիստական) եկեղեցին, սակայն բանտարկվել է 2007 թվականից, իսկ 2011-ին դատապարտվել է ցմահ բանտարկության:

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի ֆունդամենտալիստական եկեղեցին

Այսպես, այս եկեղեցում թույլատրվում է բազմակնությունը, որը արգելվում է Ամերիկայում: 

Մորմոնները հայտնվել են 19-րդ դարում: Սկզբում նրանք ընդունում էին բազմակնությունը, բայց 20-րդ դարի սկզբին Մորմոնի առաջնորդն արգելեց այն: Նրանք, ովքեր չհամաձայնեցին նորարարություններին, կազմակերպեցին իրենց եկեղեցիները Տեխասում և այլ նահանգներում: Նրանք հայտնի են որպես մորմոնի ֆունդամենտալիստներ:


Ո՞վ է Ուորեն Սթիվ Ջեֆսը

20-րդ դարի սկզբին նորից տեղի ունեցավ հերթական բախումը այդ եկեղեցու հետ կապված: Առաջացան տարբեր ուղղություններ, որոնցից մեկը հենց սա էր: Վերը նշված անվանումն առաջացել է 1991 թվականին: Սկզբում առաջնորդը Ռուլոն Ջեֆսն էր, իսկ 2002 թվականին նա մահացավ 92 տարեկանում: 

Տարբեր մանրամասներ են հայտնում նրա անձանական կյանքի հետ կապված: Ասում են, որ ունեցել է 75 կին և 65 երեխա, մեկ այլ աղբյուր նշում է, որ նրա կանայք 20-ն են եղել, իսկ երեխաները՝ 60-ը: Գրող Ջոն Կրակաուերը պնդում էր, որ Ռուլոնը ամուսնանում էր միայն 14-ամյա աղջիկների հետ: 


Ռուլոնը փոխել է անունը և դարձել Ուորեն Ջեֆս: Հոր մահից հետո ինքն իրեն առաջնորդ համարեց և ամուսնացավ հոր կանանց հետ: Այդ ժամանակ տղան 47 տարեկան էր: 

Այս ընտանիքի հաջողությունը բացատրվում է նրանով, որ հասարակությունը հավատում է, որ նրանք աստծու ընտրյալներն են: Նրանք կարծում են, որ Ուորենը Աստծո կողմից է ուղարկված: Չնայած բանտում լինելու փաստին՝ Ջեֆսը շարունակում էր գրքեր գրել: 

2004 թվականից սկսած ոստիկանություն էին զանգում և ասում, որ այդ եկեղեցում ամուսնություններ են տեղի ունենում հասուն տղամարդկանց և անչափահաս աղջիկների միջև: 

2007 թվականին ոստիկանությունը ձերբակալեց Ուորենին, քանի որ ապացույց էին գտել նրա անօրինական գործունեության դեմ: Այդ ժամանակ բացահայտվեցին այնպիսի բաներ, որոնք ուղղակի պատկերացնելն անհնար է: Պարզվում է, որ այս տղամարդը հարաբերություն է ունեցել նաև փոքր երեխաների հետ: 

2011 թվականին նրան ցմահ ազատազրկել են և տուգանել ավելի քան 10 հազար դոլարով: