LosAngelesTimes պարբերականը նոր մանրամասներ է հայտնել «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր և Երևանում «Նոյյան տապան» գրախանութի սեփականատեր Արմեն Սահակյանի սպանությունից:
Պարբերականը, մասնավորապես, գրել է.
«Երեքշաբթի օրը ԱՄՆ Բըրբանք քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու տղամարդ է մահացել, իսկ կինը վիրավորվել է:
Ոստիկանությունը ահազանգ ստանալուց հետո ժամանել է դեպքի վայր, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնաբերել է մեկ տղամարդու դի, իսկ տնից դուրս հայտնաբերվել է որսորդական հրացան: Տան ներսում սպաները գտել են մեկ այլ տղամարդու դի և կնոջը, ով հրազենային վնասվածք ուներ։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Երեքշաբթի առավոտյան նա գտնվում էր ծանր վիճակում։ Տան ներսում գտնվել են նաև երեք երեխաներ։ Նրանցից ոչ մեկը վնասվածք չի ստացել»:
«Նրանք այժմ ապահով վայրում են», - հայտնել է ոստիկանության աշխատակիցը: Կատարվածի ստույգ դրդապատճառը հայտնի չէ։ Շրջանառվում են տարբեր վարկածներ։ «Նախ և առաջ պետք է պարզել, թե ով է ճանապարհի երթևեկելի մասում մահացած տղամարդը և ճշգրիտ որոշել, թե ինչ կապ ունի նա տան մեջ բնակվող մարդկանց հետ, իսկ դրա համար օրեր կպահանջվեն»,֊ ասել է ոստիկանապետ Գրինը»։