Քանի որ նման անկեղծությունը բավականաչափ վստահություն է պահանջում, այս հարցերի պատասխանները ձեզ կօգնեն առավել մտերմանալ:
1. Ինչպիսի՞ն ես եղել մանկության տարիներին:
2. Ո՞րն է մանկությանդ ամենաերջանիկ հիշողությունը:
3. Ո՞րն է ամենամեծ սուտը, որ երբեւէ ասել ես:
4. Ո՞ր արարքիդ համար ես մինչեւ հիմա ամաչում:
5. Ի՞նչ համարձակ բան ես արել կյանքում:
6. Ինչո՞ւ են ավարտվել քո նախորդ հարաբերությունները: Ի՞նչն է հիասթափեցրել քեզ ու ստիպել հեռանալ:
7. Ովքե՞ր են քո լավագույն ընկերները: Ինչո՞ւ:
8. Ի՞նչ հարաբերություններ ունես ընտանիքիդ հետ:
9. Ի՞նչն ես համարում քո արժանիքն ու թերությունը:
10. Ինչո՞ւմ է քեզ համար երջանկությունն ու կյանքի իմաստը: