Ռուս հայտնի կոմպոզիտոր Յուրի Անտոնովը շտապ հոսպիտալացվել է, հայտնում է Ren TV-ն։

Պարբերականի տվյալներով՝ երաժիշտն առողջական խնդիրներ ունի ոտքի պատճառով, վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջացել։ Վիրահատությունը հաջող է անցել, Անտոնովն այժմ գտնվում է հիվանդասենյակում։

2015թ.-ին Անտոնովը ձեռքի վիրահատության է ենթարկվել։ Վերականգնան համար նրանից վեց շաբաթ է պահանջվել, ինչի արդյունքում երաժիշտը ստիպված է եղել հետաձգել Կրեմլյան պալատում մի քանի համերգ։

Յուրի Անտոնովը «От печали до радости», «Поверь в мечту», «Мое богатство» եւ այլ հիթերի հեղինակն է։ Այս տարի Անտովոնը նշել է 75-ամյակը։