Ռուս հայտնի կատակերգու Գարիկ Խարլամովը լավագույն ժամանակները չի ապրում։ Նա բաժանվել է կնոջից՝ Քրիստինա Ասմուսից եւ զրկվել իր ընկերություններից մեկից, որի սեփականատերն էր 2017թ.-ից։
«Бульдог» գործակալությունը, որի համահիմնադիրները բացի Խարլամովից՝ Comedy Club-ի հեղինակներ Ալեքսեյ Լյապորովն ու Իլյա Ռոմանկոն են, դադարեցնում է գործունեությանը հարկերի չվճարման պատճառով, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։ Ընկերությունը ստեղծվել է երկու տարի առաջ, զբաղել գովազդի պատրաստմամբ ու տպագիր արտադրանքի հրատարակմամբ։ Սակայն անկախ հայտնի անձնակազմից՝ այն չի կարողացել ամրապնդվել շուկայում։
Ի դեպ, Խարլամովն ուն Քրիստինա Ասմուսը, որոնք միասին յոթ տարի են ապրել, այժմ ամուսնալուծության փուլում են։ Զույգը նախընտրում է չնշել բաժանման պատճառը։ Ընդ որում, հայտնի է, որ ամուսնալուծության նախաձեռող է դարձել հենց կատակերգուն։ «Սա հապշտապ որոշում չէ։ Այն մտածված է արդեն վաղուց եւ ձեւավորված գրեթե մեկ տարի առաջ»,- պարզաբանել է դերասանուհին։