Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր «Սթորի» բաժնում գրառում է կատարել․ «Չնայած շարունակվող գլոբալ պանդեմիային՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կողմից գլոբալ զինադադարի մասին կոչը՝ Հայաստանի Հանրապետության դեմ չնախատեսված հարձակումներով: Թիրախավորվել են խաղաղ բնակչության շինությունները։ Եվ այժմ Ադրբեջանը սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը: Միևնույն ժամանակ, կոնգրեսը «Ազգային անվտանգության ինքնավարության ակտի» համար կքվեարկի հաջորդ շաբաթ, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ, որը կօգտագործվի ընդդեմ Հայաստանի և Արցախի: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և մասնակցի նման քաղաքական և դիվանագիտական միջոցառումներին' կանխելու համար անտեղի էսկալացիան և մարդկային կյանքերի կորուստները: Ես կանգնում եմ իմ հայ ժողովրդի կողքին և աղոթում նրա համար։ Ես հորդորում եմ այս խնդրին խաղաղ լուծում տալ։ Խնդրում եմ, հորդորեք ձեր երկրների ղեկավարությանը աջակցել Հայաստանին»։