Այսօր ավելի ու ավելի շատ կանայք հրաժարվում են երեխա ունենալուց գիտակցաբար: Նրանք ուղղակի չեն ցանկանում ծծնդաբերել, չեն ցանկանում ունենալ երեխաներ: Որքան էլ զարմանալի է, բայց այս ճանապարհը ընտրում են կրթված և երիտասարդ կանայք:
Ինչո՞ւ չեն ցանկանում ծննդաբերել:
Շատ դժվար է
Գատղնիք չէ, որ հղիությունն ու ծնդդաբերությունը շատ անհարամարություններ են պատճառում: Ծննդաբերությունը իր հերթին որոշ մարդկանց համար գլխացավանք է:
Իսկ ծննդաբերությունից հետո, հետծննդաբերական շրջանը, ավելի դժվար է անցնում:
Անվստահություն զուգընկերոջ նկատմամբ
Մեր օրերում ամուսնալուծությունները ցավոք սրտի շատ են: Կանայք չեն ցանկանում միայնակ պատասխանատվություն կրել երեխայի համար: Տղամարդիկ չեն ցանկանում դաստիարակել երեխաներին, վճարել երեխայի ծախսերը, շփվել նրանց հետ:
Հղիությունը ազդում է կազմվածքի վրա
Հղիությունը, ծննդաբերությունը, կրծքով կերակրումը, իսկ հետո անքուն գիշերները կնոջը ուղղակի վախեցնում են: Սակայն պարզ է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր դա ավելի թեթև են տանում: Բայց որոշ կանայք էլ կորցնում են գեղեցկությունը, առողջությունը և կազմվածքը:
Կանայք շատ հաճախ մնում են առանց օգնության
Նախկինում, երբ մարդիկ ապրում էին միասին՝ ամուսնու ընտանիքի հետ, կնոջ համար ավելի հեշտ էր լինում երեխային մեծացնելը: Երախայի մասին բոլորը հոգ էին տանում: Իսկ ժամանակակից մայրիկները նախընտրում են առանձին ապրել: Պետք է նշել, որ կան այնպիսի տատիկներ ու պապիկներ, ովքեր չեն ցանկանում զբաղվել թոռան դաստիարակությամբ:
Մայրության նկատմամբ բարձր պահանջներ
Հասարակությունը պահանջում է, որպեսզի ժամանակակից մայրիկները ունեն կարիերա, ամեն ինչ հասցնեն, երեխայի հետ զբաղվեն: Ոչ բոլոր կանայք են պատրաստ զոհել իրենց կյանքը հանուն երեխաների: