Միլիարդատեր եւ ռեփեր Քանյե Ուեսթը դուրս է եկել ԱՄՆ նախագահական մրցապայքարից, հայտնում է New York Magazine Intelligencer-ը։
Քանյեի նախընտրական թիմի մասնակից Սթիվ Քրամերը հայտարարել է, որ ռեփերն այլեւս չի մասնակցում պայքարին։ «Նա դուրս է եկել»,- ասել է Քրամերը՝ նշելով, որ «կհայտնի, երբ ամեն ինչ չեղարկվի»։
Ուեսթն առայժմ չի մեկնաբանել նորությունը։ Նա հուլիսի 15-ին Twitter-ի իր էջում հրապարակումներ է արել, որոնք կապված չեն քաղաքական գործունեության հետ։
Քանյեն իր նախագահական նկրտումների մասին հայտարերել է հուլիսի 4-ին։ Ռեփերը հայտարարություն է արել Twitter-ում, ինչի արդյունքում ռեփեր միլիարդատերը հիմնականում կասկածելի արձագանքներ է ստացել։ Իր մտադրությունների վերաբերյալ կասկածները ցրելու նպատակով Ուեսթը մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում հայտնել է, որ իր թեկնածությունը գրանցել է քվեարկության համար եւ ներկայացրել է իր նախագահական ծրագրի մասը։