Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան Instagram-ում մեկնաբանել է սկանդալային իրավիճակը, որը կապված է լյուքս դասի պայուսակների խաղարկության հետ. դրան պետք է մասնակցեր երգչուհի Ռիտա Դակոտան։
«Բոլորդ գիտեք, որ վերջերս մենք ակցիա ենք սկսել, որի շրջանակներում երկրպագուներին լեգենդար ապրանքանիշի իրեր ենք նվիրում, իսկ նրանք իրենց համար հետաքրքիր հաշիվներ են բացահայտում, իսկ մեզ նոր հետեւորդներ են միանում։ Մենք մտածել ենք այս պատմությունը, որում ինչպես հետեւորդների, այնպես էլ մասնակիցների համար որոշակի կանոններ կան։ Ռիտա Դատոկան խմբի մասնակիցներից մեկն էր, եւ ես բացարձակապես դեմ չէի նրա մասնակցությանը, ինչպես եւ մեր նախորդ ակցիաներում։ Ես նրան միայն մի խնդրանք ունեի. փոխել լուսանկարը, քանի որ դրանում այլ իրեր էին երեւում բուտիկից, որոնք առհասարակ կապ չունեին ակցիայի հետ։ Ինձ համար դա կարեւոր էր, այդ թվում հետեւորդներին չմոլորեցնելու համար»,- գրել է Ռուդկովսկայան։
Պրոդյուսերի խոսքով՝ Ռիտա Դակոտային մրցույթին ոչ ոք չի հեռացրել. «նա անձամբ է ցանկացել լքել խումբը, միայն թե ոչ թե անմիջապես, այլ հաջորդ օրը, երբ արդեն իսկ 150 հազար հետեւորդ է գումարվել»։
«Կարծում եմ, որ ամենն, ինչ շարունակվում է Ռիտա Դակոտայի կողմից արդեն երեք օր, պարզապես էթիկայի սայմաններում չէ, ոչ պրոֆեսիոնալ է ու տգեղ ու անցել է բոլոր սահմանները։ Լուսանկարը փոխելու խնդրանքի պատճառով նա սարսափելի սկանդալ է բարձրացրել, երբ մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ եղել, ինձ, խմբի մասնակիցների վրա ցեխ են շպրտում, իսկ բոտերը հարձակվում են իմ սիրելի ապրանքանիշի կայքի վրա ու հանում մեր հրապարակումները։ Ես լռում էի, քանի որ չէի կարծում, թե ամեն ինչ այս աբսուրդին կհասնի։ Բայց դա տեղի ունեցավ։ Խախտելով մասնակության կանոնները՝ մարդը պատմություն սարքեց, ինչի հետեւանքով հիմա ինձ նվաստացնում են ու վիրավորում, իսկ նա շարունակում է իրեն որպես զոհ ներկայացնել»,- վստահ է Յանա Ռուդկովսկայան։
Նա հստակեցրել է, որ դեմ է մարդկանց ցանկացած դասակարգման, իրավունքների խախտման ու խտրականությանը (սկանդալից հետո շատ օգտատերեր սկսել են քննադատել ու դատապարտել Ռուդկովսկայային), ինչպես նաեւ ուղիղ դիմել է երգչուհուն։ «Ռիտա Դակոտա, դուք ապրում եք վանիլայի՞ն աշխարհում, ուր ձեզ չի կարելի խնդրանքով դիմել։ Դեւք պատրաստ եք ձեր ճանապարհին կործանե՞լ ամեն ինչ։ Տեսնում եմ՝ արյունը ձեզ չի բավականացնում, եւ Դուք եւս մեկ հրապարակում եք արել»,- եզրափակել է պրոդյուսերը։