«Հայաստանի Ձայնը» նախագծի հաղթող, ջազ երգչուհի Մաշա Մնջոյանը դուրս է մնացել ավստրալական «Ձայնը» նախագծից։ Նրա մարզիչի՝ Բոյ Ջորջին որոշմամբ՝ մյուս փուլ անցել է այլ արտիստ, իսկ Մաշան դուրս է մնացել պայքարից։

Մաշան փայլուն ելույթ է ունեցել՝ կատարելով Լեդի Գագայի ու Արիանա Գրանդեի «Rain on me» հիթը։

«Մաշա, դու այստեղ եկել ես արդեն հաղթած, դու հաղթել ես «Հայաստանի Ձայնը» նախագծում ու արդեն գիտես, թե ինչ է դա: Այսօր էլ դու ցույց տվեցիր, թե աշխարհի մակարդակով ինչպիսի երգչուհի ես»,- իր խոսքում նշել է Բոյ Ջորջը:

Մաշան շնորհակալություն է հայտնել իր մարզչին իրեն ցուցաբերած աջակցության համար: «Ես Ձեզ, իսկապես, շատ եմ սիրում: Շատ շնորհակալ եմ ու հուսով, որ սա ճանապարհիս սկիզբն է միայն»,- ասել է երգչուհին: