Նորածին աղջիկը, որի մահվան մասին բժիշկները սխալմամբ հայտարարել են, արտասվել է Հնդկաստանի Ռաջաստան նահանգում սեփական հուղարկավորության արարողության ժամանակ, հայտնում է Times of India թերթը:
Հրապարակման համաձայն, աղջիկը ծննդաբերությունից անմիջապես հետո մահացած է ճանաչվել: Բուժքույրը երեխային փաթաթել է պլաստիկ տոպրակի մեջ և տվել է այն մորը:
Հուղարկավորությանը նախապատրաստվելու ժամանակ՝ աղջիկը հանկարծ բացել է աչքերը և արտասվել: Երեխայի հարազատները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց այն տեղ է հասել միայն մեկուկես ժամ հետո: Երեխան մահացել է նախքան բժիշկների ժամանումը:
Մահացածի ընտանիքը բժիշկներին մեղադրել է անփութության մեջ, բայց հիվանդանոցը հերքել է այդ մեղադրանքը, քանի որ ծնողները երեխային տարել են հաստատությունից՝ առանց մահվան պաշտոնական հայտարարության: