Հռոմի արվարձանում հանդիսավոր կերպով բացվել է Եվրոպայի ամենամեծ բուդդիստական տաճարը: Բացման արարողությանը մասնակցել են քաղաքապետ Ջաննի Ալեմանոն եւ բուդդիզմի հարյուրավոր հետեւորդներ, որոնց թվում' Հռոմում չինական սփյուռքի ներկայացուցիչներ, Տիբեթի վանականներ:
«Ես շատ հպարտ եմ Հռոմում տաճարի հայտնվելու փաստով: Սա Եվրոպայում ամենամեծ բուդդիստական տաճարն է, եւ դա մեր քաղաքում կրոնական հանդուրժողականության եւս մեկ ցուցանիշ է: Մենք արդեն կառուցել ենք Եվրոպայի ամենամեծ մզկիթը, եւ այժմ էլ բուդդիստական տաճար է հայտնվում»,- ասել է Ալեմանոն, հաղորդում է Euromag.ru-ն:
Հռոմի քաղաքապետը ողջունել է չինական համայնքի ներկայացուցիչներին, որոնց թիվը Լացիո նահանգում հասնում է մինչեւ 7 հազարի, եւ նրանք Իտալիա են ժամանել Չինաստանի հարավային նահանգներից: