Բուքինգհեմյան պալատի բելգիական լյուքս համարը հնարավոր կլինի պատվիրել որպես հյուրանոցային սենյակ:
"Комсомольская правда"-ի տեղեկացմամբ, այս համարում իջեւանել են պետությունների նախագահներ եւ ղեկավարներ: Սենյակի մեկ գիշերվա արժեքը 10 հազար ֆունտ սթեռլինգ է: Այն ձեւավորված է 18-րդ դարի ոճով: Սենյակի պատերին կախված են թագավորական անձանց դիմանկարներ, այդ թվում՝ ստեղծված հայտնի նկարիչներ Կանալետոյի եւ Թոմաս Գեյնսբորոյի կողմից: Սենյակը կոչվել է բելգիական թագավոր Լեոպոլդ I-ի պատվին, որը Վիկտորիա թագավորի սիրելի քեռին էր:
Կեցության արժեքում ներառված են այցելություն այգի, պալատում զբոսանք, նախաճաշ եւ Wi-Fi: Առանձին կարելի է վճարել նաեւ ծառայապետի ծառայության համար: