Համացանցում նոր կադր է հայտնվել Փոլ Անդերսոնի «Հրեշներ որսացողը» ֆիլմից, որը հիմնված է համանուն տեսախաղերի սերիայի վրա եւ որի գլխավոր դերում Միլա Յոյովիչն է, հայտնում է Empire-ը։
Լուսանկարում դերասանուհին, որի հերոսուհու անունն Արտեմիս է, ձեռքում երկու վառվող շեղբ է պահում։ Թեեւ այս կերպարը չկա «Monster hunter»-ի բնօրինակում, ռեժիսորի խոսքով՝ նա անձամբ է ընտրել զրահազգեստն ու զենքը, որոնք օգտագործել է, երբ միացել է խաղին։
Milla Jovovich Uses Dual Blades in Monster Hunter Movie Because That’s Her Weapon of Choice in the Game https://t.co/G99jSMyY1h pic.twitter.com/lGAIGU2oq7
— Wccftech (@wccftechdotcom) July 8, 2020
«Ես փորձել եմ խաղալ մարտական տարբեր միջոցներով, սակայն սրանց օգնությամբ կարողացա ավելի շատ հրեշներ սպանել»,- հայտարարել է Յովովիչը։
Ժապավենը կպատմի ջոկատի լեյտենանտ Արտեմիսի մասին։ Նա իր զինվորների հետ հայտնվում է այլ աշխարհում, ուր դաժան հրեշներ են ապրում։