Վատիկանի Bambino Gesù մանկական հիվանդանոցի բժիշկները բաժանել են երկու տարեկան սիամական երկվորյակ քույրերին՝ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունից, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Աղջիկները ծնվել էին իրար մեջ ներաճած գանգերով:
Նշվում է, որ սա Իտալիայում առաջին դեպքն է և, հավանաբար, աշխարհում միակ դեպքը, երբ իրարից բաժանվում են ներաճած գանգերը, որը ոսկորների և ուղեղի մակարդակներում սերտաճման հազվագյուտ և առավել բարդ ձևերից մեկն է:
Բժիշկները ավելի քան մեկ տարի են ծախսել նախապատրաստման և հետազոտությունների վրա, որից հետո երեք միջամտություն է կատարվել: Վերջին վիրահատությունը տեղի է ունեցել հունիսին, որին ավելի քան 30 բժիշկներ և բուժքույրեր են մասնակցել:
Մեկ ամիս անց աղջիկներն իրենց լավ են զգում, սակայն դեռևս մնում են բժիշկների հսկողության տակ:
Երկվորյակների մայրը շնորհակալություն է հայտնել բժիշկներին և հույս հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ինքը կմկրտի երեխաներին: