Երգչուհի Մադոննան կիսամերկ սելֆի է հրապարակել։ Նա լուսանկարին կից գրել է. «Բոլորն ունեն իրենց հենակները»: Լուսանկարը շփոթության մեջ է գցել երկրպագուներին։ Նրանցից ոմանք հիացական մեկնաբանություններ են գրել 61-ամյա երգչուհու արտաքինի մասին, իսկ մյուսները դժգոհել են այդպիսի անկեղծ լուսանկար հրապարակելու նրա ցանկությունից: Գարնանը Մադոննան վիրահատել է ծնկները: Այդ ժամանակից ի վեր աստղը հենակներով է տեղաշարժվում: Այնուամենայիվ, հենակների օգտագործումը նրան չի խանգարել մեկնելու Լոնդոն և սատարելու ԱՄՆ սևամորթ բնակչությանը: