Բրոկկոլին կարող է կանխել տարիքային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հայտնում է Chenge-ն:
Նշվում է, որ այս բանջարեղենը պարունակում է լյութեին և զեաքսանտին հակաօքսիդիչներ և շատ սուլֆորաֆոն, ինչը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Բացի այդ, բրոկկոլին օգտակար է շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ այս բանջարեղենն օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը, նվազեցնում է «վատ» խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը:
Այս մթերքը նաև նաաստում է սրտի կաթվածի վտանգի նվազմանը, ինչպես նաև աղիների բնականոն գործունեության պահպանմանը: