Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Երգչուհին պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, նուրբ վզնոց։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր վարդի փնջերի կողքին։ Նա մուգ գույնի, կիպ տաբատ էր կրում, սեւ շապիկ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին հավաքել էր մազերն ու նվազագույն շպարով է։ «Բոլորիդ օրը թող բարի լինի»,- գրել էր նա։