Դերասան Ջոնի Դեփը հավակնում է Բեթմենի մասին նոր ֆիլմում Ջոքերի դերին, հայտնում է We Got This Covered-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Նոր կինոնկարի ռեժիսորը կլինի Թիմ Բերթոնը, որը Դեփին նկարահանել է իր «Սուինի Թոդը, դեւ-վարսահարդարը Ֆլիտ սթրիթից», «Չարլին եւ շոկոլադե ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարյում» եւ այլ կինոնկարներում:
Հատկանշական է, որ դեռ չի նշվում, թե կոնկրետ որ նախագծում է այն գործի դրվելու, չի բացառվում անգամ Ռոբերտ Պատինսոնի «Բեթմենի» սյուժեում ներառելու հնարավորությունը։
Ջոնի Դեփը կինոյի ամենահայտնի չար հերոսներից մեկի դերում նկարահանումների մասին լուրերը չի մեկնաբանում։