Ամուսինների համար ավելի լավ է քնել միասին, քան առանձին, եզրակացրել են գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել 12 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ: Նրանց միացրել են հատուկ սարքավորումներ գիշերային քնի ժամանակ:
Պոլիսոմնոգրաֆիայի համալիր հետազոտությունների միջոցով մասնագետներն ուսումնասիրել են զույգերի սրտի, ուղեղի աշխատանքը, բիբերի խաղը և բազմաթիվ այլ ցուցիչներ: Նաև մասնակիցները պատմել են իրենց զուգընկերների հանդեպ տածած զգացմունքների մասին:
Արդյունքում պարզվել է, որ համատեղ քնող ամուսինների մոտ «արագ քնի փուլ»-ն ավելի երկարատև է. Սովորաբար, այս փուլում են մարդիկ գունավոր ու գեղեցիկ երազներ տեսնում, ինչպես նաև լուծվում են մարդու էմոցիոնալ խնդիրները, անցնում են անհանգստությունները, սթրեսը: Բացի այդ, միասին քնող զույգերը համաժամանակեցնում են քնի իրենց սխեմաները, ինչը կապված է հարաբերությունների խորացմամբ: Նման քունը նպաստում է հոգեկան առողջությանը, հիշողության լավացմանը, խնդիրները լուծելու հարցում ստեղծագործ ունակություններ դրսևորելու զարգացմանը:
Գիտական աշխատության եզրակացությունը հրապարակվել է Frontiersin պարբերականում: