Լերա Կուդրյավցեւան հազվագյուտ լուսանկարներ է հրապարակել փոքրիկ թոռան՝ Լյովայի եւ որդու՝ Ժանի հետ։ Լուսանկարում հեռուստահաղորդավարուհին գունավոր լողազգեստով վայելում է ընտանիքի հետ հանգիստը:
«Իմ սիրելի թոռ, Լյովան։ Ես ՝ Լերա տատիկս։ Որդիս, թոռս։ Ես նաեւ գեղեցկուհի հարս ունեմ։ Հետո ցույց կտամ։ Մի խոսքով, մեծ ընտանիք»,- կադրը մեկնաբանել է Կուդրյավցեւան։
Բացի այդ, հաղորդավարուհին հայտնել է, որ իր հարսը շատ գեղեցիկ է, եւ խոստացել է նրան ցույց տալ իր հետեւորդներին:
Կուդրյավցեւայի որդին ծնվել է Սերգեյ Լենյուկի հետ ամուսնությունից, երբ հեռուստահաղորդավարուհին 18 տարեկան էր: Նախկին ամուսինը բոլորովին ոչ հրապարակային մարդ է եւ շատ հազվադեպ է հայտնվում լրատվամիջոցների տեսադաշտում։ Ի դեպ, ապրիլին որսու 30-ամյակին աստղային մայրը որդուն թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենա էր նվիրել։