1. Ժարգոն

Երբ սովորական խոսքերն արտաբերվում են նոր իմաստով, որպեսզի խոսքն ավելի «բիզնեսային» հնչի: Օրինակ. «Աստվածաշնչայինների օգնությամբ մենք դիմում ենք ապրանքանիշի փաստաբաններին, որպեսզի երկխոսության մեջ ազդեցության լծակներ գտնենք…»: Միաժամանակ բիզնես-սլենգի սիրահարները հազվադեպ են մտածում, թե արդյոք շրջապատողները հասկանում են իրենց, իսկ ոմանք նաեւ քննադատող տեսքով աչքերն են պտտում, երբ ինչ-որ մեկը նորից հարցնում է, թե խոսքն ինչի մասին է:  

Ինչպես շտկել. բառերն օգտագործեք նրանց բառացի նշանակությամբ: Այդպես դուք պրոֆեսիոնալի տեսք կունենաք, ոչ թե հումորային մուլտֆիլմի հերոսի: Օրինակ. «Մենք հաճախորդների հետ շփվում ենք, որպեսզի ի հայտ բերենք…»

2. Կլիշե

Դրանք փոխաբերություններ են, որոնք այնքան հաճախ են օգտագործվում, որ դրանցից բոլոր հյութերը քամվել են: Օրինակ, անգլերենում «out-of-the-box thinking» արտահայտություն կա: Բառացիորեն «մտածել արկղից դուրս», այսինքն՝ «ոչ շաբլոնային մտածողություն»: Կամ էլ անգլերեն «hitting one out of the ballpark» արտահայտությունը: Իմաստը՝ «թիրախին խփել»: Կլիշեները ոչ միայն չարչրկված են հնչում, այլեւ ցույց են տալիս լսողի հանդեպ ձեր հարգանքի բացակայությունը: Հակառակ դեպքում դուք կխուսափեիք այդ նավթալինային ֆրազներից: 

Ինչպես շտկել. ամբողջությամբ հրաժարվեք փոխաբերություններից կամ էլ թարմ մի բան օգտագործեք: Եթե բոլորովին չեք կարող առանց փոխաբերությունների, դրանք պակաս «կլիշեանման» դարձրեք: Ավելի վատ միջոց է փոխաբերությանը մի փոքր հեգնանք ավելացնելը` դրան նոր բառ ավելացնելով: Օրինակ՝ «խփել տխրահռչակ թիրախին»:

3. Բազմաբառություն

Երբ դուք բարձրագոչ բառեր եք օգտագործում կարճ եւ տարածված բառերի փոխարեն, դա լսողի մոտ ձեր մասին տպավորություն է ստեղծում որպես ճոռոմ մարդու: Օրինակ, «ռազմավարական հնարավորությունների եւ մարտավարական մոտեցումների որոշումը»: Կարճ ասած` «պլանավորում»: Կամ էլ «տեղեկատվահաղորդակցական ենթակառուցվածքի իմպլեմենտացիա անել»: Կարճ ասած` «անլար ցանց ստեղծել»: Բարձրագոչ խոսքերը խոսքին ծավալ են հաղորդում, բայց զրկում են հստակությունից:

Ինչպես շտկել. հիմնական խնդիրն այն է, որ մարդը գերագնահատում է բիզնեսի կամ իր աշխատանքի կարեւորությունը կամ տպավորիչ լինելը: Որոշում` ավելի համեստ լինել: Դուք հրթիռ չեք կառուցում, ոչ էլ գլխուղեղի վիրահատություն եք կատարում: Բիզնեսն այն տեղն է, որտեղ գնահատվում է ըստ էության ուղղակի զրույցը: