Տեւական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Արամ MP3-ի հայրը՝ Ավետիք Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք երաժշտի ֆեյսբուքյան գրառումից:

«4 եւ կես տարվա պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչեւ վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...

Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:

Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սեւ օր:
Այսօր ես կորցրի իմ ՀՈՐԸ»,-գրել է նա: